«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Միաբևեռ աշխարհից բազմաբևեռին անցումը մարդկության առաջ դնում է երկրագունդը խոշոր տնտեսաքաղաքական բլոկների բաժանելու խնդիր

Միաբևեռ աշխարհից բազմաբևեռին անցումը մարդկության առաջ դնում է երկրագունդը խոշոր տնտեսաքաղաքական բլոկների բաժանելու խնդիր
03.07.2025 | 18:33

Մարդկության պատմության մեջ մեծամասշտաբ պարադիգմային տեսակի փոփոխությունները ուղեկցվում են նույն կարգի իներցիոն պրոցեսներով՝ կախված կոնկրետ աշխարհաքաղաքական իրավիճակներից ու մարդկանց մենթալիտետային առանձնահատկություններից։

Բայց ինչքան էլ նշանակալից լինեն տեկտոնական տեղաշարժերն ու հասարակական իրադարձությունները, նման մենթալիտետային իներցիաները վերջիվերջո հաղթահարվում են մարդկանց շահերի ու կորուստների բալանսով։

Ուրիշ խոսքով, եթե անհաշտ հակամարտության մեջ գտնվող երկու մասշտաբային մարդկային համակարգեր, ժամանակի ընթացքում, հաղթահարելով անհիմն ամբիցիաներն ու մենթալիտետային իներցիան, հնարավորություն ունեն համաձայնության գալով երկուստեք հասնել կրիտիկական բնույթի աշխարհաքաղաքական մեծ շահի, ապա նման համաձայնությունը վաղ թե ուշ տեղի կունենա, ինչքան էլ դա կապված լինի տարբեր բնույթի համեմատաբար փոքր ու արհամարհելի կորուստների հետ, ներառյալ՝ բարոյական կորուստները, որոնք պատմության ընթացքում եղել են երկրորդական և կմնան երկրորդական։

Եթե նշված մոտեցումով փորձենք քննարկել ուկրաինական կոնֆլիկտի ներկա վիճակն ու հնարավոր հեռանկարը Ռուսաստանի և Եվրոպայի տեսանկյունից, ապա կունենանք մոտավորապես հետևյալ պատկերը։

Ներկա վիճակով, անհաշտ կոնֆրոնտացիան բերում է բազմաթիվ ու բազմատեսակ կորուստների և՛ Ռուսաստանի, և՛ Եվրոպայի համար։

Քաղաքակրթական, տեխնոլոգիական, մշակութային և այլ առումներով հարուստ Եվրոպան թույլ է անվտանգության իմաստով և զուրկ է էներգիայի հզոր աղբյուրներից, իսկ Ռուսաստանն ունի ռազմական հզորություն ու հզոր պաշտպանական արդյունաբերություն, էներգիայի հզոր աղբյուրներ, գիտություն և այլն, բայց ունի մեծ կորուստներ սանկցիաների և, մասնավորոպես, Եվրոպայի հետ կապերի բացակայության պատճառով։

Մյուս կողմից էլ, պարադիգմային անցումը միաբևեռ աշխարհից բազմաբևեռին, մարդկության առաջ դնում է երկրագունդը խոշոր տնտեսաքաղաքական բլոկների բաժանելու խնդիրը, որը շատ թե քիչ տանելի ապագայի աշխարհաքաղաքական հավասարակշռության հիմքն է։

Այս իմաստով, Ռուսաստանի միացումը թուրքական աշխարհի հետ, որպես ինքնուրույն քաղաքակրթական բլոկ, ոչ մի տեղ տանող ճանապարհ է իր անկայունության և ներքին արժեքային անհամասեռության պատճառով։

Նույն տնտեսաքաղաքական հզոր բլոկի առումով Ռուսաստանի ու Եվրոպայի հիպոթետիկ գումարը, եթե հաղթահարվեն նրանց միջև անհիմն ամբիցիաներն ու պատմաքաղաքական ու մենթալիտետային իներցիաները, պատրաստի աշխարհաքաղաքական բլոկ է իր 600-700 միլիոն բնակչությամբ ու մնացած ամեն ինչով։

Իսկ ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա նրա ժողովրդի համար լավագույնը լինելն է Ռուսաստանի կազմի մեջ, ինչպես առաջներում, երբ ռուսներից չտարբերվող նույն ժողովուրդը բավականին լավ վիճակում էր։

Հ․Գ․ Ռուսաստանի ու Եվրոպայի հնարավոր միացման այս խնդիրը քանակական իմաստով Պարետոյի օպտիմալացման խնդիր է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1032

Մեկնաբանություններ