Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Խելքներիդ ղուլուղ արեք

Խելքներիդ ղուլուղ արեք
06.07.2025 | 14:03

Երեկվանից տեղս չեմ գտնում։ Գնալով՝ մարդիկ խելքները լրիվ թռցնում են։ Երեկ ուկրաինացի մի օգտատեր Այվազովսկու մասին նյութ էր հրապարակել, որտեղ ասում էր. «Ուկրաինացի աշխարհահռչակ նկարիչ Այվազովսկին...»: Հայ ծովանկարչի ուկրաինացի լինելը փաստարկում էր նրանով, որ ծովանկարիչը ապրել է Թեոդոսիայում, իսկ Ղրիմը Ուկրաինա է։ Որքան փորձեցի այդ նենգամիտ կենդանու պորտը տեղը դնել (իսկ նա, ձեզ ասեմ, բոլորովին էլ անգրագետ չէ), չստացվեց, քանի որ փակել էր քոմենտների բաժինը։ Իրենն ասում է՝ չընդունելով որևէ առարկություն։ Թուրքի մտածելակերպ է՝ ուրիշի արժեքները յուրացնելու հեռագնա մտադրությամբ։ Հիմա կասեք՝ պետք չէ ուշադրություն դարձնել, ինչ-որ մեկը հիմարություն է դուրս տվել, աշխարհը գիտի, թե ով է Այվազովսկին։ Այդ նույն աշխարհը չգիտի՞, որ երբևէ չի եղել, գոյություն չունի «արևմտյան ադրբեջան» հասկացություն, բայց այդ սուտը աշխարհի աչքի առաջ ոնց որ արդեն վերածվում է իրականության։ Մեր լուռ անտարբերությունը հետագայում մեզ համար միշտ էլ խնդիրներ է ստեղծում։ Ուրեմն, օձին սատկացնել է պետք հենց իր բնում։ Ահա թե ինչու ստիպված եմ այստեղ ասելիքս բարձրաձայնել բոլոր նրանց համար, ովքեր ուրիշի մշակույթն ու հոգևոր արժեքները յուրացնելու մտայնությամբ են տառապում (հոդվածում շահարկվեց նույնիսկ. «Եթե Այվազովսկին հայ էր, ինչու՞ իր կտավները ստորագրում էր որպես Այվազովսկի, այլ ոչ՝ Այվազյան»)։ Ուրեմն, հարցս ուղղեմ այդ կատեգորիայի «խելոքներին»։ Պիկասոն, Դալին ապրել են Փարիզում, նրանք ֆրանսիացի՞ նկարիչներ են։ Եվ ոչի՞նչ, որ ինքը՝ Սալվադոր Դալին, մի առիթով ասել է. «Երկու ԻՍՊԱՆԱՑԻ եկան Փարիզ, որպեսզի աշխարհը գլխիվայր շուռ տան» (նկատի ուներ այն, որ Պիկասոն դարձավ կուբիզմի հիմնադիրը, իսկ ինքը՝ սյուրռեալիզմի)։ Մեքսիկացի Դիեգո Ռիվերան ապրել է Փարիզում, իտալացի (հրեա) Մոդիլիանին ապրել է Փարիզում, հոլանդացի Վան Գոգը նույնպես ապրել է Ֆրանսիայում՝ ֆրանսիացի՞ են։ Բելառուսում ծնված (հրեա) Մարկ Շագալը, որ տեղափոխվել է Ֆրանսիա, հիմա բելառու՞ս նկարիչ է, թե՞ ֆրանսիացի։ Հոլանդացի միջնադարյան գեղանկարիչ Գերիտ վան Հոնդհորստը երկար ժամանակ ապրել է Իտալիայում, իտալացի՞ է։ Իսկ Էլ Գրեկոն ամբողջ կյանքն ապրել է Տոլեդոյում, նշանակում է՝ իսպանացի՞ է, անկախ այն բանից, որ ազգությամբ հույն է՝ Կրետե կղզուց, և ծննդոց անունն է Դոմենիկոս Թեոդորոկոպոլոս։ Ուստի ականջներիդ օղ արեք, որ Էլ Գրեկոն (նրան իտալացի Տիցիանն է անվանակոչել Էլ Գրեկո, ասել է թե՝ մեծ հույն) ազգությամբ հույն է, բայց միջնադարյան իսպանական գեղանկարչության կարկառուն դեմքերից մեկն է, ինչպես որ ծագումով անգլիացի Ալֆրեդ Սիսլեյն է ֆրանսիական իմպրեսիոնիստ նկարիչ։ Ուստի մեկնդմիշտ հիշեք, սիզախոտի չափսի ուղեղ ունեցողներ, Իվան Այվազովսկին (Հովհաննես Այվազյան) հայ է, բայց ոչ երբեք՝ ուկրաինացի, և ներկայացնում է 19-րդ դարի ռուսական գեղանկարչական արվեստը ու որպես մարինիստ բ,ացառիկ է։

Այնպես որ, ձեռք քաշեք թուրք-ադրբեջանցիներին ընդօրինակելուց և խոսք խոսելուց առաջ էլ չէր խանգարի գոնե ծանոթ լինել Հովաննես Այվազովսկու գերեզմանաքարի արձանագրությանը, , որտեղ հայերեն, բայց ո՛չ ուկրաիներեն, գրված է. «Ծնվեց մահկանացու, թողեց անմահ հիշատակ»։

Այնպես որ, խելքներիդ ղուլուղ արեք։ Ու մի փորձեք հայտնի ճշմարտությունները խեղաթյուրելով՝ «նորովի ընթերցել»։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4629

Մեկնաբանություններ