Երբ խաղաղության մասին քո պատկերացումները ո‘չ թե քաղաքագիտական են, այլ գրական ստեղծագործություններից, ապա քո «բերած» խաղաղության արժեքը ավելին չէ, քան գրական ստեղծագործության տպագրման թղթի արժեքը, իսկ ահա հետևանքը 1000-ապատիկ կործանարար է այն հասարակության համար, որը հավատում է այնպիսի կատեգորիաների, ինչպիսիք են` «բարի կամք», «բարի դրացիություն», «անշահախնդիր խաղաղություն», «հավասարություն», «ժողովուրդների բարեկամություն», և նմանատիպ բազմաթիվ այլ գեղեցիկ բառեր, որոնց հետևում թաքնված է նորին մեծություն ՇԱՀԸ։
Շահի մասին քո պատկերացումներն անգամ խեղված են, որովհետև դու «իրավունք չունես» իմանալ, թե ի՞նչ կա քեզ ասված գեղեցիկ բառերի հետևում, և առևտուրն ում հաշվին է կատարվել։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ