Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Մայր Հայաստանը» խախտում է հարմարավետ անդորրը

«Մայր Հայաստանը» խախտում է հարմարավետ անդորրը
05.01.2025 | 13:11

Հայաստանի քաղաքական դաշտ կոչվող ճահիճը «Մայր Հայաստան» շարժման դեմ պայքար է սկսել։

Որն է պատճառը։

Պատճառը շատ պարզ է՝ Ճահճի մոտ ինքնափրկության բնազդն է աշխատում։ Հարմարավետ անդորրը «Մայր Հայաստանը» խախտում է։ Հետևությունը պարզ է՝ պետք է պայքարել «Մայր Հայաստանի» դեմ, այդ հարցում կարելի է ստանալ Ճահճի շահառուի ու պահապան հրեշտակի՝ ՔՊ-ի աջակցությունը։

Ճահիճը հզոր ուժ է, որը պետք է կուլ տա ցանկացած շարժում, մտքի ցանկացած աշխատանք։ Բոլորը պետք է ճահիճ դառնան, ոչ ոք մյուսներից չպետք է տարբերվի, միակ դրսևորումը գոյության իմիտացիան է ու ճահճային գարշահոտության տարածումը։

Միակ ելքը Ճահճի չորացումն է։ Առանց Ճահճի գոյության ՔՊ-ն անզոր է։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3977

Մեկնաբանություններ