«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Արագ են մոռանում իրենց անցյալը

Արագ են մոռանում իրենց անցյալը
04.12.2024 | 15:41

ՔՊ-ն լծվել է այն քարոզին, թե վարորդների գործադուլը կապված է ստվերի վերացման հետ:

Սկսենք այն բանից, որ ստվերը միայն վարորդի գրպանը չէր գնում, այլ աստիճանակարգով բարձրանում էր դեպի «տոնածառի գագաթը», իսկ այդ գագաթին նստածները հիմա ոչ միայն բարձր աշխատավարձ են ստանում, այլև կրկնակի են ստանում ու պարգևավճարն էլ՝ վրադիր, էլ չխոսեմ այլևայլ ծառայությունների և ուղևորությունների մասին, որը հոգում են ուղիղ պետբյուջեից:

Հաշվի առնենք նաև այն փաստը, որ եթե նույնիսկ դրա համար է, նրանց բարձրաձայնած խնդիրներն անիրական չեն և անհապաղ լուծումներ են պահանջում, իսկ քաղաքապետարանն էլ եթե խոստանում է, որ ստվերը վերացնելուց հետո աշխատավարձը բարձրանալու է, և չի կատարում խոստումը, ապա վարորդը բոլոր իրավունքներն ունի պահանջելու: Ի վերջո, այս երկրում քաղգործիչներն ու պաշտոնյաները պիտի հասկանան, որ անկախ իրենց քաղաքացիական անձից, որը սովոր է օդի մեջ բրնձել ու մոռանալ, իրենց պաշտոնատար անձը ԴՐԱ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՉՈՒՆԻ:

Եվ երրորդ, ի՛նչն էլ դրդի վարորդներին գործադուլ անելու՝ նրանք դրա իրավունքն ունեն և ունեն նաև կազմակերպիչ ունենալու իրավունք, ու ՔՊ-ն արագ է մոռանում իր անցյալը, երբ երկիրը վերածել էր քաղաքական ակցիաների թատերաբեմի, իսկ իշխանության գալուց հետո ոչ միայն չլուծեց իր իսկ բարձրաձայնած խնդիրները, այլև բազմապատկեց դրանք:

Էնպես որ, чья бы корова мычала, авиняновская бы молчала:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 2383

Մեկնաբանություններ