Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Համ նալին են խփում, համ` մեխին

Համ նալին են խփում, համ` մեխին
18.08.2009 | 00:00

ԶԵԿՈՒՅՑ ԱՌԱՆՑ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ
Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը սեպտեմբերին կհրապարակի երկար սպասված զեկույցը: Փաստորեն, ԱԺ աշնանային նստաշրջանը սկսվելու է բուռն քննարկումներով, չնայած հազիվ թե հանձնաժողովն այնպիսի սենսացիոն բացահայտումներ ներկայացնի հանրությանը, որոնց մասին մինչ այդ «համեստորեն» լռում էր կամ քողարկում: Այդուհանդերձ, ըստ մեր աղբյուրի, հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի խոսքից «կնեղվեն» և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը` «համ նալին է խփում, համ` մեխին»: Ակնհայտ է, որ մարտյան իրադարձությունների պատճառով զոհվածների մահվան հանգամանքներն այդպես էլ լիովին չեն բացահայտվելու, և զեկույցի այս հատվածը հիմնված կլինի միայն տարբեր մարմիններից ստացած և փաստահավաք խմբի տրամադրած փաստերի զուգադրման ու համեմատության վրա, իսկ եզրակացությունը, ինչպես ասում են, թողնելու են լսողներին` հանրությանը:
Չեն շրջանցվի նաև ոստիկանների գործողությունների սկսման ժամը, իրավաչափության հանգամանքը և այլն, ու այստեղ հնարավոր է և ոստիկանների «սրտով» չլինեն Նիկոյանի զեկույցի «նրբերանգները»: Բայց այն, ինչ նույնիսկ, ինչպես ռուսներն են ասում` «и ежу понятно», չի կարող հանձնաժողովը «ծրարել»: Ո՞վ հրաման տվեց, կամ շտաբ եղե՞լ է, ի վերջո, թե չէ, հարցերը ևս ներառված կլինեն ներկայացվելիք փաստաթղթում` հիմքում ունենալով տարբեր ժամանակներում նիստերին հրավիրված պաշտոնյաների «ոլոր-մոլոր, թարս ու շիտակ» գործողությունների գնահատականները: Ինչևէ: Սպասել, որ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը միանգամից լույս կսփռի գարնանային առաջին օրերի մութ ու արյունալի իրադարձությունների վրա, պարզապես անմտություն է, քանի որ նման ակնկալիք պետք է ունենալ նախ Հայաստանի իրավապահ մարմիններից, դատախազությունից, ազգային անվտանգությունից:
Հետաքրքիր է` հասարակությունը երբևէ լսելո՞ւ է վերջիններիս ուսումնասիրությունների արդյունքների ծանրակշիռ գնահատականները տեղի ունեցածի վերաբերյալ, թե՞ նրանց հույսն էլ հանձնաժողովն է:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3387

Մեկնաբանություններ