Թեև Հայաստանի տնտեսական իրավիճակը «առողջանալու» նշաններ ի հայտ չի բերում, ավելին, կառավարությունն էլ բացահայտ ասում է, թե բյուջեում փող չկա, միևնույն է, վարչապետն իր թիմով շարունակում է ղեկավարել:
Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:
Նախորդ շաբաթ Հայաստանի կուսակցական ներկապնակը հարստացավ ևս մեկով: Հիմնադրվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որի խորհրդի նախագահ դարձավ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Դեկտեմբերի 9-13-ին Երևանում էին եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ուսանողական կառույցի՝ «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» կազմակերպության (EDS) պատվիրակները, որոնք մեր երկրում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հրավերով անցկացնում էին իրենց կազմակերպության խորհրդի հավաքը։
Նախ՝ սա խաղաղություն չէ, այլ՝ հրադադար:
Երկրորդ՝ խաղաղության հասնելու համար առնվազն անհրաժեշտ է անցնել երկար և դժվար ճանապարհ։ Մենք էլ հրադադար ենք ստացել 2020 թվականին, սակայն մինչև հիմա խաղաղության դարաշրջանը դեռ չի երևում։
Ավելին, Իրանի և Իսրայելի միջև ընթացած պատերազմում որևէ մեկը լիարժեք հաղթող կամ պարտված չէ...