Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

«Коза мне сейчас сказала, что у нас места мало»

«Коза мне сейчас сказала, что у нас места мало»
07.02.2012 | 00:00

ՀԱԿ-ում որևէ կերպ կոնսենսուսի չեն կարողանում հանգել: Որքան էլ փորձում են առերես ցույց տալ, որ հաջողեցրին միասնական ճակատով հանդես գալ, համամասնական ցուցակագրում ոչ մի կերպ չի ստացվում: Եվ չի բացառվում, որ այդ «գրվածքը» դառնա գայթաքար, որի վրա երևակվեն ՀԱԿ-ի բոլոր «հմայքները»:
ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀԱԿ-ի ռուսոմանիան, որն առաջին տրոհման և «Ազատ դեմոկրատների» առաջացման պատճառներից էր, լիուլի «նադայել» է արել ՀԱԿ-ի մի շարք, այդ թվում` նույնիսկ ռուսոֆիլ ուղղվածության տղերքին:
Լևոն Զուրաբյանի մոսկովյան «պախաժդենյաները» դեպ Կարախանյան, մի քիչ էլ կրեմլյան վարչության պետերից մեկի շրջակայք, այնտեղից էլ` մի անգամ ՀՀ իշխանությանը «հղված» երեք պահանջներ, «մույս» անգամ` ԲՀԿ-ին նվիրված «վերլուծություններ», «նադայել» են արել ՀԱԿ-ի մի մասին, ինչի առնչությամբ ՀԱԿ-ի որոշ անդամներ փորձել են պարզեցում մտցնել խաղի կանոններում:
Այն է` կամ պետք է հստակ պայքարել այս իշխանությունների դեմ, գնալ, այսպես ասած, իրական-անարյուն հեղափոխության, ինչի հնարավորությունն իրենք արդեն կորցրել են, սակայն երկու-երեք անգամ` 2008-ի «տակ» դա հստակ կարող էին անել, կամ դադարել սեփական իշխանությունների, հիմնականում Սերժ Սարգսյանի գլխին մահակ դառնալուց:
Հանուն Ռուսաստանի:
ՌԴ դեսպանատան մոտով շշուկով միտինգ անել (ասում են` Լևոնը միտինգի «մարշրուտկան» գծելիս զգուշացնում է` հանկարծ ավելորդ արտահայտություններ չանել ՌԴ դեսպանատան մոտով անցնելիս. «ՎՈՑՖ ՀցրՖ»-ը կնեղանա ՀԱԿ-ից, էլ չենք իմանա` ում փեշից կախվել). ավելորդ արտահայտությունները ՀԱԿ-ը պահում է ՀՀ «ինստանցիաների», հայերի դռներով անցնելու համար:
Մյուս կողմից էլ` ՀԱԿ-ի տղերքին «նադայել» են արել առկա ներքին անորոշություններն ու ինտրիգները. ջինը մինչ այս Լևոնի հեղինակության հաշվին պահվում էր շշում, սակայն ինչպես երևում է, համամասնական ցուցակի կազմման «գործընթացը» թույլ չի տալու ջինի հետ «երկխոսել», լռեցնել, հոգեխանգարմունքի հասցնել նրան:
Ստեփան Դեմիրճյանի «դիստանցիոն» հարաբերություններն այդ «ամենում», լուրը, որ նա նույնպես, ինչպես Արամ Սարգսյանը, ապագայում հրաժարվելու է իր մանդատից, ինքնին հետաքրքիր են (մանդատից հրաժարվել է նաև Դավիթ Շահնազարյանը, իսկ քաղխորհրդի նախորդ քննարկումներին Պետրոս Մակեյանը զայրացած թողել-դուրս է եկել նիստից, նրա հետևից արագահաս հասել է Ավետիսը, նստել են սրճարանում, պարզաբանվել, Ավետիսին մի կերպ է հաջողվել հետ տանել զայրացած Մակեյանին, որովհետև եթե նա էլ սկսեր չմասնակցել ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստերին, մանավանդ որ մի կերպ են համոզել, որ Արամ Սարգսյանը մասնակցի, կարելի էր միանշանակ արձանագրել, որ ՀԱԿ-ը խորհրդարանական ընտրությունների շեմին կազմաքանդվում է ուրիշ տեմպերով):
Միևնույն է, բան չի ստացվում: Նախորդ հինգշաբթի չորս ժամ տևած քննարկումը, տարօրինակորեն, դարձյալ առանց արդյունքի է ավարտվել։
Տարօրինակ է ՀԱԿ-ի պահվածքը նաև

ՀՐԱԶԴԱՆՈՒՄ

Ռուսոֆիլիայով և համամասնականով գլուխը խառը ՀԱԿ-ն առաջին անգամ պայքարում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Ընդ որում, որքան կարևոր են այդ ընտրություններն իշխանության համար` արդար-ազատի մինիմակետ դառնալու տեսանկյունից, ոչ պակաս էական են դրանք նաև ՀԱԿ-ի` միտինգներից դեն, իրական պայքարի տեսանկյունից:
ՈՒ թվում էր, ՀԱԿ-ը, խիստ մոբիլիզացված, Հրազդանում քարը քարին չպետք է թողներ, և միտինգային դեկլարացիաներից դենը, քաղաքական պայքարի (մուտիլովկաները, ՀԱԿ-ական բլեֆները ևս ահավոր «նադայել» են արել ՀԱԿ-ի ժողովրդին), ծրագրային ուղենշումների մինիմակետը գծեր, աներ ամեն ինչ, որպեսզի միայն իր քարոզչական «մախից», այլընտրանքայնությունից Հրազդանը թնդար:
Զարմանալի ձևով Հրազդանը «թնդալու» է ընդդիմության ձայնից ընտրություններից օրեր անց, այն էլ մայրաքաղաքում, այն էլ բոլորովին այլ առիթով, ինչին կցագրված կլինեն հրազդանյան ընտրության արդյունքները:
Ընդամենը:
Ինչն էլ նշանակում է, որ ընդդիմության համար միևնույն է` Սասունը կհաղթի՞, թե՞ չի հաղթի: Իսկ եթե ավելի անկեղծ, ապա ՀԱԿ-ին ձեռնտու է, որ Սասունը պարտվի, որովհետև դրանից 17-ի` «այլ թեմայով» միտինգն էլ ավելի հուզիչ ու հետաքրքիր կդառնա, էֆեկտն ավելի հզոր կլինի, քան ինչ-որ «ճ» կլասի քաղաքի համար վերցված պատասխանատվություն:
Այդ իսկ պատճառով էլ ՀԱԿ-ը Հրազդանի դեպքում ևս կիրառեց հին-մաշված մուտիլովկաների, շանտաժի պրակտիկան: Նախ ասաց, որ իշխանություններն օգնելու են, որ Սասունը հաղթի (այս մասին` ներքևում), հետո էլ թե` ընտրություններն արդեն իսկ կեղծված են: Ի դեպ, Սասունի ամենամերձ, հայտնի կողմնակիցներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ եթե ՀԱԿ-ը «поддержка» չաներ, Սասունն իսկապես կհաղթեր:
Իհարկե, կարելի էր կարծել, թե սեփական խաղով, համամասնականի ցուցակներով այդքան զբաղված ՀԱԿ-ի դեֆորմացվող գլուխը ժամանակ չունի այլ` «ճ» խնդիրների համար ու այս պահին զահլա չունի Սասունով ու այլ «մանրուքներով» այն զբաղեցնելու, մանավանդ որ հերթական անգամ հույս էր փայփայում, թե ԲՀԿ-ն «տակից» օգնելու է իրենց, ինչպես ցայս է եղել` 2008-ին և ընդմիշտ, սակայն Կովալի ու Գագիկ Ծառուկյանի հանդիպումից հետո տեղի ունեցած «վերադասավորությունը», որի արդյունքում ԲՀԿ-ն լիովին ինտեգրվեց գործող քաղաքապետի պաշտպանության սրբազան գործին, ՀԱԿ-ն ընդհանրապես «հիասթափվեց» Հրազդանի ընտրությունների համար իր պայքարի «ֆորմատից»: Ի դեպ, ՀԱԿ-ը մեկ այլ պատճառ էլ ունի իր ընկերոջ` Սասունի «համար կյանքը չտալու, նրա համար չմեռնելու»: Ժողովրդավարությունից մեծ-մեծ խոսող, սակայն այլակարծություն չհանդուրժող ՀԱԿ-ական նեոբոլշևիզմը (երբ այնտեղ ոմանց թվում է, թե բոլորը ծնվել, լույս աշխարհ են եկել իրենց և Լևոնի շահերն սպասարկելու համար, այլապես դավաճան-հերետիկոս-խարույկի վրա այրվելու արժանիներ են ու կռապաշտության իրենց մեծ ռիտուալում տեղ չունեն), հաստատապես «իզգոյ» են համարել Հրազդանի ընտրությունները, Սասունի մշտական բարձրաձայնումների պատճառով: Այն է` Սերժն իր հրամանատարը, մարտական ընկերն է:
Էստեղ պետք է փոքր-ինչ ձգել պաուզան` արձանագրելու, որ մինչ ՀՀԿ գործադիր մարմնում «պետական-պաշտոնական» որոշում կընդունվեր, որ ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի «գլխավորությամբ» պաշտպանում է ոչ թե ՀՀԿ խորհրդի նախկին անդամ Սասուն Միքայելյանին, այլ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանին, դրանից առաջ տեղի ունեցած գործադիր մարմնի նիստերից մեկում, երբ ծերակույտը հարց էր բարձրացրել Հրազդանի ընտրությունների և իրենց երբեմնի կուսակցական Սասունի արած բարձրաձայնումներին առնչվող, այն է` Սերժն իր հրամանատարն է, Սերժն արձագանքել էր` «դասալիքները հրամանատարներ չեն ունենում»:
…ՀՀԿ-ում այսօր էլ հիշում են, թե ինչպես, Լևոնին իր գրասենյակում ընդունելուց հետո, Սասունը եկել ՀՀԿ, ձայնով մեկ «գոռում» էր` «Ես հո եսիմ ո՞վ չեմ, որ դավաճանեմ իմ գլխավոր հրամանատարին, իմ ընկերոջը»:
Թե ինչ եղավ դրանից հետո, ինքնին հայտնի է, դրանից առաջ եղածն էլ հայտնի է, որովհետև «սիրո ու գուրգուրանքի» այն չափաբաժինը, որը հատկացվել էր «մարտական ընկերոջ» կողմից Սասունին, եզակի էր բոլոր առումներով: Թե՛ քաղաքական, թե՛ բարոյական և թե՛ նույնիսկ, ասում են, ֆինանսական: Դա նույնպես ՀՀԿ-ում չեն մոռանում: ՀՀԿ-ում չեն մոռանում նաև հրամանատար «Կոճեի» պատմությունը (չորս տարի առաջ Սասունն ու նա վերջինիս 40-ամյակի օրը «լուրջ»` շա՜տ լուրջ պատմություն ունեցան, այնքան, որ այդ նույն օրերին խոսակցություն կար, թե դատախազը մտնելու է ԱԺ` անձեռնմխելիության հարցով, զի Քոչարյանը «բեսամթ» է կատաղած Սասունի վրա, հասկանալի է` ով կանխեց): Ինչևէ:
Այսօր արդեն հանուն Լևոնի բավականին լոտեր խաղասեղանին դրած Սասունը մենակ է մնացել:
ՈՒրիշ այլ կերպ ՀԱԿ-ի պասիվությունը բացատրել հնարավոր չէ:
Ընդ որում, ՀԱԿ-ը կիրառեց բավականին անընդունելի, սակայն շատ հասկանալի տեխնոլոգիա. նա Սասունին «հրեց» դեպ Հրազդանի ընտրություններ, որպեսզի մեկ բերան էլ իր սուփրի վրայից պակասի, հրազդանյան ընտրությունների պարտությունից հետո Սասունը չի կարողանա պահանջել` իրեն ՀԱԿ-ի համամասնականի հինգերորդ տեղում «գրանցել», զի առանց այն էլ այնտեղ հրմշտոցն անչափ մեծ է, բերաններն անչափ շատ ու մեծ, համ էլ որ.
«Коза мне сейчас сказала, что у нас места мало»։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3676

Մեկնաբանություններ