Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

ՕՍԿԱՆՅԱՆԻՆ «ԼԾԵԼ» ԵՆ ԳՈՐԾԻ

ՕՍԿԱՆՅԱՆԻՆ «ԼԾԵԼ» ԵՆ ԳՈՐԾԻ
03.04.2012 | 00:00

ԲՀԿ-ի համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում «իջևանած» Վարդան Օսկանյանի` քննադատելու չմարող ցանկությունը նորից գլուխ է բարձրացրել: Էլի նույն տոնայնությամբ ու ոճով: Թիրախն այս անգամ էլ «ձևական կոալիցիան» է: Ստացվում է՝ Օսկանյանն ասում է այն, ինչ չպետք է ասի Գագիկ Ծառուկյանը: Դե, գործընկերային հարաբերություններ կան, ստորագրած հուշագիր, իսկ Օսկանյանը «դեսանտի» նման կուսակցությունում ներդրվել է ու անում է այն, ինչ նրան ապսպրել են:
Մեր աղբյուրի պնդմամբ, ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանը «հետին պլան» է մղվելու ու գլխավոր «հերոսի» դերը «խաղալու» է Վարդան Օսկանյանը: Այլ խոսքով, ԲՀԿ-ի ղեկավարը դառնալու է կուսակցության պատվավոր նախագահ, իսկ քաղաքական ուժն իրականում ուղղորդելու է «մույսը», ում հայտարարությունների այսօրվա շեշտադրումներն ուրվագծում են ԲՀԿ-ի վաղվա օրը։ Այսինքն, վերևներին մեսիջ են հղում, որ ընտրություններից հետո ԲՀԿ-ն կոալիցիայի մաս չի կազմելու: Փաստորեն, ապագային միտված նման արմատական հայտարարությունները դրվել են Օսկանյանի «վզին», ով կոալիցիոն գործընթացներին չի մասնակցել:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1017

Մեկնաբանություններ