Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ԻՍԿ ԴՈՒ ԱՐԴԵՆ ՍՏՈՐԱԳՐԵ՞Լ ԵՍ

ԻՍԿ ԴՈՒ ԱՐԴԵՆ ՍՏՈՐԱԳՐԵ՞Լ ԵՍ
30.03.2012 | 00:00

Պարզվում է, համամասնական ցուցակները կազմելուց զատ, հայոց մեջ կուսակցությունները մեկ այլ սուրբ պարտականություն ևս ունեն. ցուցակները կազմելուց «без пяти минут», կանչել ցուցակավորներին ու ասել` արա՛:
Այն է` «ցուցակիստը» պետք է համապատասխան դիմում գրի, որ ինքը հրաժարվում է պատգամավոր դառնալուց, ստորագրի, սակայն ամիս-ամսաթիվ չգրի, և դիմումը հանձնի կուսակցության «պահոց»: Ի անհրաժեշտություն: Եթե իրեն լավ «չպահի», առանց իրեն հարցնելու, ասեն` «բավ սիրեցինք, մնաս բարյավ» (ի դեպ, Հմայակի այս օրերի պահվածքը ենթադրել է տվել ԲՀԿ-ականներին, որ առաջինը հենց Հմայակը կարժանանա այդ «ուչեստին»` «ի անհրաժեշտություն»): Այս պրակտիկան, որպես օրինաչափություն, կիրառում են բոլոր հայոց կուսակցությունները: Մանավանդ` իշխող:
Ասում են` դիմումներ գրում են բոլորը, անխտիր. ընդհուպ մինչև կուսակցության «վոժդեր», որպես բոլորի հետ հավասարության «նշան»:
«Գրո՞ւմ է դիմում նաև Սերժ Սարգսյանը» հարցին ՀՀԿ-ում գլուխները ոչ միանշանակ տմբտմբացրին:
Բա որտե՞ղ և ո՞վ է պահում այդ ցուցակները: «Վոժդե՞րն» են պահում: ՀՀԿ-ում ասին` դե, երևի, Ռուբիկի (Թադևոսյան, ՀՀԿ կազմակերպիչ) սեյֆում կդնեն, էլի:
Ինչպիսի՜ դեմոկրատիա:
Իսկ այ մնացած կուսակցություններում այս հարցի մասին առանձնապես «օխոտնո» չէին խոսում. նրանց այդ դիմումները «վոժդերն» են պահում: Պահպանում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1013

Մեկնաբանություններ