Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Ասում են...

Ասում են...
05.06.2009 | 00:00

...թե Երևանի ավագանու ընտրություններում կրած անհաջողությունից հետո լուրջ հակադրություն է հասունանում դաշնակցության ներսում։ Մասնավորապես, շարքային կուսակցականները, ինչպես նաև կուսակցության սփյուռքի կառույցների ներկայացուցիչներն անհրաժեշտ են համարում ՀՅԴ արտահերթ ընդհանուր ժողովի հրավիրումը, քանի որ ընտրություններում «փառավոր» տապալումը գնահատում են կուսակցության ներկա ղեկավարության գործունեության հետևանք և մտադիր են բացատրություններ պահանջել։ Կուսակցական նոմենկլատուրան իր հերթին «քավության նոխազների» որոնումների մեջ է և ձգտում է այդ ճանապարհով չեզոքացնել շարքերում տիրող բացասական տրամադրությունները։

Դիտվել է՝ 4347

Մեկնաբանություններ