-
23.04.2020|
22:28
Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայատարարեց, որ մարտ ամսվա տվյալներով՝ փետրվար ամսվա համեմատ արձանագրվել է 3800 աշխատատեղի նվազում: Փաստորեն, այսքան մարդ գործազուրկ է դարձել, իսկ դա նշանակում է, որ այս իրավիճակում այդքան մարդ գոյատևելու խնդրի առջև է կանգնած։
-
21.04.2020|
10:45
Google ընկերությունն իր հիմնական մրցակցի՝ Apple-ի հետ նաև բանկային քարտերի ասպարեզում է մտադիր մրցակցել: TechCrunch պարբերականը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրում է, որ Apple Card-ի նմանությամբ՝ Google ընկերությունը նույնպես բանկային քարտ կթողարկի:
-
21.04.2020|
00:52
Ամբողջությամբ կողմ եմ Հայաստանի տնտեսությունը համատեղ ջանքերով ոտքի հանելու Համազասպյանի կոչին («Իրատես», թիվ 23): Դա հնարավոր է իրականացնել «Հայկական ժողովրդական տեխնոլոգիաներ» միավորման միջոցով՝ շեշտը դնելով «Երկրների հելիոֆիկացիա» և հայկական ծագմամբ այլ ծրագրերի իրականացման վրա:
-
21.04.2020|
00:17
Մոտ մեկ ամիս է կառավարությունը COVID-19-ից առաջացած սոցիալական և տնտեսական խնդիրները լուծելու նպատակով ծրագրեր է իրականացնում։ Ապրիլի 19-ին հաստատվեց աջակցության 14-րդ ծրագիրը։ Ինչ խոսք, պանդեմիային զուգահեռ նման ծրագրերը անհրաժեշտություն են, սակայն ոչ պակաս կարևոր է, թե այդ ծրագրերը որքանով կծառայեն նպատակին և գործնականում ինչքանով կնպաստեն տնտեսության զարգացմանը։ Այս հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ։
-
19.04.2020|
12:42
Կորոնավիրուսը Չինաստանը մատնել է խոր ճգնաժամի: Աշխարհի երկրորդ տնտեսությունը ամենալուրջ անկումն է ապրում ժամանակակից պատմության մեջ՝ ցույց տալով Covid-19 գլոբալ պանդեմիայի հետևանքների նախնական գնահատականը, դա խնդրահարույց է ամբողջ աշխարհի համար:
-
16.04.2020|
22:26
Համաշխարհային տնտեսությունը բավական արագ տեմպերով գնում է դեպի հերթական ճգնաժամ։ Եթե դեռ մեկ ամիս առաջ խոսվում էր հնարավոր կամ ենթադրյալ ճգնաժամի մասին, ապա ներկա պահին բազմաթիվ վերլուծական գործակալություններ արդեն իսկ ահազանգում են, որ համաշխարհային տնտեսությանը սպասվում է ոչ բարենպաստ ապագա՝ պայմանավորված համավարկի տնտեսական հետևանքներով։
-
15.04.2020|
08:49
Արժույթի միջազգային հիմնադրամը ավելի է իջեցրել 2020-ի իր տնտեսական կանխատեսումների ցուցանիշները՝ ապրիլի 14-ին հրապարակելով նոր թվեր: Կորոնավարակի պանդեմիայի ու ի հետևանս կարանտինի՝ եվրագոտում սպասվում է ՀՆԱ-ի նվազում 7,5% ՝ դա վատագույն ցուցանիշն է աշխարհում:
-
15.04.2020|
08:44
Խորացող տնտեսական ճգնաժամը Ռուսաստանում ցավոտ հարվածելու է այն երկրներին, որոնց տնտեսությունը շատ ուժեղ կապված է արտասահմանից դրամական փոխանցումների հետ:
-
14.04.2020|
00:58
ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի սիրելի կադր Տաթևիկ Ռևազյանի ղեկավարած ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գործունեության արդյունքում Հայաստանը մայիսից հայտնվելու է Եվրոպական միության (ԵՄ) ավիացիոն «սև ցուցակում» (պաշտոնապես «EU Air Safety List» կամ ԵՄ ավիացիոն անվտանգության ցուցակ), հայաստանյան ավիաընկերությունները զրկվելու են Եվրոպա չվերթեր կատարելու իրավունքից:
-
14.04.2020|
00:16
Հրապարակներում անարդար կյանքից դժգոհողները, որ հին իշխանությունների երեսին էին շպրտում, թե ոչինչ չանելու դիմաց միլիոնավոր աշխատավարձեր են ստանում, պետական ապարատում իրենց ծանոթներին աշխատանքի տեղավորում, իշխանության գալուց հետո կախարդական փայտիկի օգնությամբ մի զորավոր «ցմփ» են արել (այդ մասին նրանց երևի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հուշել) ու մոռացել թե՛ հրապակային խոստումները, թե՛ ժողովրդի սիրտը շահելու համար արտաբերած «խրոխտ» ելույթները: