Թուրքիայի արտգործանախար Չավուշօղլուի հայտարարությունից մի հատված․ «Հայաստանը պետք է որոշ հստակ քայլեր անի, այդ թվում՝ Զանգեզուրի նախագծի, համապարփակ խաղաղության պայմանագրի վերաբերյալ։
Այսօր Թեհրանում որոշվելու է Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը. հանդիպելու են Իրանի, Ռուսատանի և Թուրքիայի նախագահները, իսկ մինչ այդ Հայաստան էին ժամանել ԱՄՆ-ի, Իրանի և Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունների ղեկավարները:
Թեև Նիկոլ Փաշինյանն ու իր դրածոները պնդում են, որ հայ-թուրքական, այսպես կոչված, երկխոսությունն առանց նախապայմանների է, այդուհանդերձ, այդ նախապայմանները կան:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...