Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Իսրայելը Լիբանանի տարածք է ուղարկում հետախուզական ԱԹՍ-ներ

Իսրայելը Լիբանանի տարածք է ուղարկում հետախուզական ԱԹՍ-ներ
18.10.2024 | 14:26

Իսրայելի գործողությունները Լիբանանում հաջողություն ունեն նրա համար, որ իսրայելական կողմը լավ տեղեկացված է Լիբանանում գտնվող թիրախներից։ Հիմա կարող է մտածեք, որ դա բացառապես հետախուզական ցանցի արդյունք է, բայց՝ չէ։ Իսրայելը կարողանում է հետախուզել հնարավորինս իրական ժամանակի մեջ։ Մանրամասնեմ. ունենալով բազային հետախուզական տվյալներ՝ Իսրայելը Լիբանանի տարածքներ է ուղարկում ոչ ավել, ոչ պակաս հետախուզական ԱԹՍ-ներ, որոնք ցածր բարձրության վրա թռչող սարքեր են և կառավարվում են բացառապես մարդու կողմից։ Այնքան հմտորեն են կառավարվում, որ առավել արագությամբ կարողանում են քաղաքներում բարձրահարկերը շրջանցել, պատուհաններից, դռներից կամ պարզապես խոցված շենքերից ներս մտնել ու պտտվել սենյակներում, գտնել թաքնված թիրախը, տեղեկությունը հայտնել կառավարման կենտրոնին, որտեղից էլ արդեն հեռահար հրթիռով կամ այլ մեթոդով խոցել թիրախը։

Սա բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ երկրորդ պատերազմն է արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Նույնիսկ ռուս-ուկրաիանականում այսպես չեն կիրառվում բարձր տեխնոլոգիաները։

Նորագույն ռազմագիտության մեջ այլևս իրականություն է երկրների զինված ուժերում նոր ստորաբաժանման կայծակնային արագությամբ ներդրումը, որն իր մեջ ներառում է ԱԹՍ-ների կառավարումը, տվյալների մշակումը և այլն։ Ցավով եմ արձանագրում, որ Լիբանանը պատրաստ չէր օդից պաշտպանվելուն ոչ միայն հրթիռակոծությունից, այլ նաև՝ հետախուզությունից։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 28943

Մեկնաբանություններ