-
25.03.2016|
01:15
...թե Ընտրական օրենսգիրքը խորհրդարանում բարեհաջող հորով-մորով անելուց հետո, ընտրությունների նախաշեմին իշխանությունը փորձելու է «դիվիդիներ» շահել ժողովրդի մոտ` կատարելով կադրային-քաղաքական այնպիսի շարժեր, որոնք «կբխեն» բուն ժողովրդի և հանրության սրտից, ինչին արդեն իսկ ձեռնամուխ է եղել ոստիկանությունը` համակարգը մաքրելով:
-
22.03.2016|
00:44
...թե Նիկոլ Փաշինյանն իր առջև խնդիր է դրել դառնալու ընդդիմադիր դաշտի առաջնորդ-ների. նրա հիմնած «Քաղաքացիական պայմանագիրն» ակնհայտորեն «հաջողության պատմությունների» կարիք ունի, ինչն էլ ուղղակիորեն կախված է հրազդանյան ընտրություններից, դրա համար էլ այդ ընտրությունները վերջինիս համար դարձել են կենաց-մահու կռիվ:
-
18.03.2016|
00:56
...թե «Քաղաքացիական պայմանագրի» համար աշխարհաքաղաքական կողմնորոշման «իքս» ժամը հասունացել է։
-
15.03.2016|
00:46
... թե «Նոր Հայաստանը» շատ գոհ է Արարատի մարզից և հատկապես Աբրահամյանների դինաստիայից, ի տարբերություն Սյունիքի մարզի և այնտեղի «ցար ի բոգ» Սուրեն Խաչատրյանի:
-
11.03.2016|
00:49
...թե Հրազդանի քաղաքապետի ընտրություններին Սասուն Միքայելյանի շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր քարոզչական մարտավարություն է առաջարկել իրականացնել. անկախ իրենց «թունդ ընդդիմադիրի» համբավից, ակտիվորեն օգտագործել հետևյալ քաղտեխնոլոգիան` «Սասունը նախագահականից «դաբրո» ունի»:
-
04.03.2016|
01:45
...թե քաղաքական «վերադասավորություններն» ընթանում են ոչ միայն կուսակցությունների մակարդակում, այլև համատիրությունների:
-
01.03.2016|
00:53
... թե ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի այցը տարածաշրջան «անհուն տենչանքով» է լցրել Ռուսաստանի անչափ խանդոտ սիրտը, մանավանդ` Հայաստանի մասով:
-
26.02.2016|
01:32
...թե ԲՀԿ-ում սկսված փոշիացման երկրորդ փուլի նպատակն առանց այն էլ ահավոր թուլացած Հովիկ Աբրահամյանին թուլացնելն է, որպեսզի վերջինս ապագա խորհրդարանում ԲՀԿ-ի` երկրորդ քաղաքական ուժ լինելու որևէ հայտ չներկայացնի:
-
23.02.2016|
00:55
... թե լուրը, իբր Արմեն Աշոտյանը կզբաղեցնի ԱԺ նախագահի աթոռը, բացառապես մեկ նպատակ է հետապնդում` լարել-փչացնել հարաբերությունները Գալուստ Գրիգորիչի և Աշոտյանի միջև, ինչպես նաև Գրիգորիչի որդու` Արմանի և նրա լավագույն ընկեր Աշոտյանի միջև. «Դա ոմանց օդ ու ջրի պես պետք է այս փուլում»:
-
19.02.2016|
08:44
...թե ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյայի թոշակի անցնելու ժամանակն է մոտենում, և նրան փոխարինելու պատրաստ թեկնածուներն արդեն «ընտրարշավը» սկսել են: