Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Ասում են...

Ասում են...
19.05.2009 | 00:00

... թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման քննարկումներում աստիճանաբար ավելի ու ավելի ակտիվ դեր են սկսում խաղալ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու իր շրջապատը։ Ըստ շրջանառվող լուրերի` կառավարող կոալիցիայից դաշնակցության դուրս գալուց հետո ակտիվ աշխատանք է սկսվել հնչակյան և ռամկավար ազատական կուսակցությունների` ՀՅԴ-ի շուրջ համախմբվելու ուղղությամբ, և այդ նախագծի ֆինանսավորումն իրականացվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից։ Իսկ վերոհիշյալ խնդրի լոբբինգով զբաղված է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատակազմը։

Դիտվել է՝ 4254

Մեկնաբանություններ