ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

Ասում են...

Ասում են...
13.11.2012 | 12:57

...թե ԲՀԿ-ՀՅԴ-ՀԱԿ կոնգլոմերատում հույս են փայփայում, որ ՀՀԿ-ն կկորցնի իր գործարարների աջակցությունը, մանավանդ Ռուբեն Հայրապետյանի և Սամվել Ալեքսանյանի, որոնք ընտրություններում մեծ ձայներ են ապահովել ՀՀԿ-ի համար, իսկ հիմա մայր կուսակցությունը նրանց մի տեսակ անկյուն է քշել. մեկին` «Հարսնաքարի» դեպքերի պատճառով, մյուսին` տնտեսական և «էթիկական»: «Կարծում եք` Սամվելը մարսելո՞ւ է Դավիթ Հարությունյանի` էթիկայի հանձնաժողովում կողմ քվեարկությունը, դրա ձենը դեռ գալու է, չէ՞», պնդում են հատկապես ՀՅԴ-ից: Իսկ ահա «մույսներն» էլ ՀՀԿ-ից կարծում են, որ Դավիթ Հարությունյանը հենց դրա համար էլ քվեարկել է, որ այդպես լինի, Սամվելը «կատաղի»։ Երրորդներն էլ առաջարկում են գրազ գալ` ապացուցելու, թե որքան ավելի լավ են աշխատելու թե՛ Ալեքսանյանը, թե՛ Հայրապետյանը սպասվող ընտրություններում:

Դիտվել է՝ 1921

Մեկնաբանություններ