Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Լիլիթ ՍԻՄՈՆՅԱՆ. Այս ի՞նչ հորթային վայնասուն է

Լիլիթ ՍԻՄՈՆՅԱՆ. Այս ի՞նչ հորթային վայնասուն է
06.11.2013 | 11:43

Նողկալի, պրիմիտիվ ու շվարած են բոլոր կողմերն էլ՝ «հեղափոխականներն» էլ, մյուսներն էլ: Ո՞վ է հասկանում, թե ինչ է կատարվում: Ի՞նչ է նշանակում «պայքար հանուն արդարության»: Ո՛րն է այն «արժեհամակարգը», որ հեղափոխությամբ, այլ ոչ թե ազգային ազատագրության համար ոտքի ելնելով ենք վերականգնելու: Ե՞րբ ու ո՞ր պահին, ի՞նչ տեսանյութի մեջ է, որ ոչ թե իշխանափոխության, ռեժիմի դեմ է մահակներով ու պարսատիկներով հեղափոխականը գրոհում, այլ ԱԶԳԱՅԻՆ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ կամ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԱԳՐՎԵԼՈՒ: Կա՞ այդպիսի խոսք: Եվ եթե չկա, ապա հեղափոխությունը հաղթելուց հետո ի՞նչ ենք անելու: Չգիտե՞նք, չե՞նք հիշում սովետական հայտնի անեկդոտը, երբ մի սավոկը մյուսին ասում է. «Արի հեղափոխություն անենք»: Սա էլ պատասխանում է. «Բա որ էլի մենք հաղթե՞նք»: Այս ի՞նչ հորթային վայնասուն է երկու կողմից էլ: Մեկը Շանթի մանկությունն է հիշում, մյուսը սպառնում է՝ «քֆուր եմ դնում, ով Շանթին բան ասի, ուրեմն գ...ն է», երրորդը զազրախոսություններ ու բամաբասանքներ է տարածում, մինչդեռ հենց այս վիճակն էլ խանգարում է, որպեսզի հասկանանք, թե «հանուն արդարության վերականգնման» ասելով ինչ նկատի ունեն հայ «հեղափոխականները»: «Ռեժիմի դեմ ենք պայքարում ռագատկով ու բենզինի շշերով,, ասելով ի՞նչ է ակնկալում հայ «հեղափոխականը», որի խմբի մեծ մասը, ըստ տեսանյութերի, անչափահաս տղեկներ են: Եվ վերջապես, երբ մեծամասնությունը այսքան «ոգևորվում» է՝ ես ակամա վերապահումով եմ սկսում վերաբերվել «հերոսին» ու «փրկիչին»՝ հրաշալի ճանաչելով հայ իրականությունը:

Դիտվել է՝ 6274

Մեկնաբանություններ