«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Ասում են...

Ասում են...
27.05.2016 | 01:04

...թե Ռուսաստանն իր ֆավորիտ ուժերի միջոցով լուրեր է տարածում, թե սեպտեմբերին ղարաբաղյան «գետնին» վրա հնարավոր է ցնցումներ լինեն, և հայաստանյան իշխող վարչակազմը հրաժարական տա։ Այս միտքը տիրաժավորում են մեզանում հինգերորդ շարասյան դեր ստանձնած քաղաքական ուժերը, որ կարողանան, մի կողմից, կուսակցական նոր հավաքագրումներ կատարել, մյուս կողմից ժողովրդի մեջ ուժեղ ընդդիմադիրի իմիջ ձեռք բերել: Ընդ որում, սա անում են «տակից», որպեսզի չբացահայտվեն, «չպատժվեն» հանկարծ «հրաժարականի» գնացողների կողմից, որոնց առավոտից երեկո ժպտում են խիստ սրտառուչ, զեկույցներ ներկայացնում իրենց անվերապահ հավատարմության մասին:

Դիտվել է՝ 5241

Մեկնաբանություններ