«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Ասում են...

Ասում են...
03.02.2017 | 00:18

...թե չնայած Ռոբերտ Քոչարյանի «ամենաանհաջող կադրի»` Կարեն Անդրեասյանի ընդվզումը Սեյրան Օհանյանի դեմ որոշ առումով անկեղծ է, սակայն ոմանք չեն բացառում, որ այն ուժերին, որոնք կանգնած են այդ դաշինքի ու «Համախմբման» հետևում, ձեռնտու չէ, որ դաշինքի լիդերը լինի Սեյրան Օհանյանը, և նախընտրում են Վարդան Օսկանյանին, մանավանդ որ, նույն այդ «փարդի քամակում» կանգնածները հասկացել են, որ ընդհանուր դաշինք Ծառուկյանի և Օհանյանի միջև չի կարող լինել, իսկ Օհանյանը հենց այդ «տարբերակի» համար էր ընտրվել, որպես լիդեր:

«Փարդի քամակիստներին» ձեռք չի տալիս, որ Օսկանյանի ու իրենց նյութական և քաղաքական ուժերը դնեն Օհանյանի «տակ»: Ասում են, թե այս ամենում կա նաև գեոքաղաքական խնդիր. Օհանյանը «սրսուռ» պրոռուսական «սպասարկման» ուժ է, իսկ Օսկանյանը` հա՛մ-հա՛մ:

Դիտվել է՝ 5074

Մեկնաբանություններ