Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
19.10.2018 | 01:40

...թե «Սասնա ծռերը» խիստ արմատական դիրքերից են մասնակցելու սպասվող ընտրություններին. կազմակերպական աշխատանքներից զատ, նրանք նաև սոցհարցումներ են անցկացնում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, թե իրենք երկրորդ քաղաքական ուժն են և լուրջ ներկայացվածություն են ունենալու ապագա խորհրդարանում։ Եթե ոչ, ապա «հաստատապես ընտրությունները կեղծված կլինեն», և իրենք չեն վարանի պայքարել, ընդ որում, շատ ավելի արմատական մեթոդներով, քան ՊՊԾ շենքի գրավման օրերին։ Ի դեպ, իշխանամերձ աղբյուրներն արդեն իսկ «արձանագրում» են ապագա խորհրդարանի չորս ուժերին՝ ՔՊ, «Լույս», «Ծռեր», ՀՅԴ ¥վերջինիս խորհրդարանում տեսնել է ցանկանում անձամբ Նիկոլ Փաշինյանը¤։

Դիտվել է՝ 14794

Մեկնաբանություններ