Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
26.02.2019 | 02:07

...թե բոլոր դեպքերում ՊՎԾ-ի ղեկավար Դավիթ Սանասարյանի գործերն այնքան էլ այն չեն: Ավելին` չար լեզուները պնդում են. «Նրա նկատմամբ եթե անգամ հաղորդումներ էլ չներկայացվեն պատկան մարմիններ, ապա միևնույն է, իր աշխատակիցների, տեղակալների դրսևորած վարքագծի ոչ պատշաճ վերահսկողության համար ինքը ևս պատասխանատու է:

Ի դեպ, Վանեցյան-Սանասարյան հարաբերություններն առանձնապես աչքի չեն ընկնում ջերմությամբ: «Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի դիալիզի հետ կապված պատմությունը իսկական սիզիֆյան քար է դարձել նորօրյա իշխանությունների համար. գլորում են «վեր», սակայն այն կրկին «վար» է իջնում, ու եթե պարզվի, որ փաստերն օդից վերցված չեն, դա կլինի այս իշխանությունների առաջին կոռուպցիոն «ռիսկը»:

Դիտվել է՝ 13801

Մեկնաբանություններ