Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
15.03.2019 | 01:50

...թե «Գրիբոյեդովի ակումբին» փոխարինելու եկած «Լազարևի ակումբի» աշխատանքներում վերջին շրջանում որոշ ամրակայումներ են եղել։ Ի սկզբանե ընդդեմ հայաստանյան նոր իշխանություններ, ընդդեմ Փաշինյան` հանուն Ռուսաստան, հանուն Քոչարյան ստեղծված այս ակումբը մասամբ լոյալ դիրքորոշում է ունեցել երկրորդ նիստի ժամանակ` հատկապես Նիկոլ Փաշինյանի, շատ ավելի արմատական` «սորոսականների» հանդեպ։ «Ակումբում, այո, լուրջ խնդիր են երկու ուղղությունները` Հայաստան-Ռուսաստան կապերի ամրապնդումը, նաև` թույլ չտալ, որ որևէ մեկը սեպ խրի այդ հարաբերությունների մեջ, այո, նաև Քոչարյանի նկատմամբ մոտեցումների փոփոխությունը»,- ասաց մեր աղբյուրը:

Ի դեպ, ի սկզբանե մտահղացված է եղել, որ ակումբի հայկական կողմի համանախագահը պետք է լինի Արմեն Գևորգյանը, սակայն մեկ օրում ինչ-որ բան է փոխվել և որոշվել է, որ համանախագահ կդառնա Քոչարյանի երբեմնի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը: Տեսակետ կա, որ Արմեն Գևորգյանը Հայաստանից դուրս գալու խնդիր ուներ նաև. նրա նկատմամբ նույնպես քրգործ է հարուցված:

Դիտվել է՝ 12957

Մեկնաբանություններ