Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ասում են...

Ասում են...
31.05.2019 | 01:33

...թե իշխանության առաջին դեմքի մակարդակով շատ ծանր են տարել «Գելափի» հարցումը, ըստ որի` երկու ուժայինները` Տոնոյանն ու Վանեցյանը, անչափ բարձր ռեյտինգ ունեն: Իշխանական աղբյուրների փոխանցմամբ, այդ «ցուցանիշներից» առաջ էլ իշխանության առաջին դեմքի մակարդակով փորձ էր արվում Դավիթ Սանասարյանի գործը այնպիսի նրբությամբ «գործարկել», որ համ ոչխարները կենդանի մնան, համ գայլերը` կուշտ։ Ասել է` Ռուսաստանը բավարարված զգա իրեն` Պուտինին «ֆուկ» անող Սանասարյանին գործից հանելու, անկյուն քշելու նոմինացիայով, համ էլ Վանեցյանին` ռեյտինգով Նիկոլին հավասարվելու, մնացյալ սորոսականներին անկյուն չքշելու առումով:

Նույն աղբյուրների փոխանցմամբ դատախազությունում Սանասարյանի գործն «արագ տեմպերով յուրօրինակ «ստուկ» է տվել` Քոչարյանի դատին վազքով մասնակցող գլխավոր դատախազի թեթև ձեռքով, դրա համար էր Վանեցյանը պահանջում է իրականացնել համակարգային վեթինգ` դատարանների, դատախազների և մնացյալների նկատմամբ»:

Դիտվել է՝ 14572

Մեկնաբանություններ