Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Դիվանագետ լինելու համար տարիքը բավարար չէ, բայց պարտադիր է

Դիվանագետ լինելու համար տարիքը բավարար չէ, բայց պարտադիր է
28.06.2019 | 02:04

Օրեր առաջ ԱԺ իշխող խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը վերստին ապացուցեց, որ դիվանագետ լինելու համար տարիքը բավարար չէ, բայց պարտադիր է։


Տղայի մոտ տպավորություն էր ստեղծվել, որ ինքը Հայաստանի մայրաքաղաքի փողոցներից մեկում նստած՝ բողոքի ակցիա է անցկացնում ու բղավում «մերժիր Սերժին» կամ «ոստիկանը մերն է»։ Նա, ինչպես իր գործընկերների մեծ մասը, չհասկացավ, որ ԵԽԽՎ-ն Երևանը չէ, աշխարհի խոշոր խաղացողներից Ռուսաստանն էլ ՀՀԿ-ն չէ։


Այն, ինչ տեղի է ունեցել ԵԽԽՎ նիստի ժամանակ, ևս մեկ անգամ փաստում է, որ նոր իշխանությունները, ի տարբերություն հների, նույնիսկ կոճակ սեղմել չգիտեն։
Ռուսական քաղաքականությանը մի փոքր ծանոթ մարդիկ միանշանակ կհամաձայնեն այն մտքի հետ, որ այդ «թյուրիմացությունը» անհետևանք չի մնալու և համարժեք պատասխան է ստանալու, թե ինչ բովանդակությամբ, կերևա առաջիկայում։
Գոնե հույս ունենանք, որ ՔՊ-ն առաջիկայում իր անդամների համար կոճակ սեղմելու և կշռադատված խոսելու դասընթացներ կհիմնի, որից կշահի նաև Հայաստանի Հանրապետությունը։


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 25515

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ