Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
08.11.2019 | 00:25

...թե իշ­խա­նու­թյուն­նե­րը «մեծ մեղ­րա­միս­նե­րի» մեջ են այն գոր­ծա­րար­նե­րի հետ, ո­րոնք ի­րենց ան­վե­րա­պահ ըն­դու­նում են, «մուծ­վում» թե՛ «ա­ռա­ջին» տիկ­նոջ հիմ­նադ­րամ­նե­րին, թե՛ մնա­ցյալ բո­լոր անհ­րա­ժեշտ գու­մար­նե­րը ու «հան­գիստ քնում»: Օ­րերս հան­րու­թյու­նը «եր­կու­սը՝ մե­կում» նման մի մի­ջո­ցառ­ման ա­կանա­տե­սը ե­ղավ «Սար­տեքս» ըն­կե­րու­թյան ֆաբ­րի­կա­յի բաց­ման ժա­մա­նակ, ո­րը դե­յու­րե պատ­կա­նում է ոչ ան­հայտ Սամ­վել Ա­լեք­սա­նյա­նին, իսկ գոր­ծա­րա­նը դե­ֆակ­տո աշ­խա­տեց­նում է նույն­քան ոչ ան­հայտ, ինչ-որ փու­լում քրեա­կան գոր­ծե­րով անց­նող, «Մար­տիկ» հիմ­նադ­րա­մի «տնօ­րեն» Ար­թուր Ա­ղա­բե­կյա­նի որ­դին` Մխի­թար Ա­ղա­բե­կյա­նը: Ա­սում են` ֆաբ­րի­կա­յի հետ խիստ հայտ­նի եվ­րո­պա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րի կա­պե­րը «կպց­րել» է հենց Ար­թուր Ա­ղա­բե­կյա­նը, ո­րի հետ առ­նչ­վող քրեա­կան գոր­ծը կարճ­վել է` ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով: Իսկ ֆաբ­րի­կա­յի բաց­մա­նը ներ­կա էր ան­ձամբ ին­քը` Ա­լեք­սա­նյա­նի ու Ա­ղա­բե­կյա­նի նո­րա­հայտ «ցար ի բոգ» Նի­կոլ Վո­վաևի­չը:

Դիտվել է՝ 21621

Մեկնաբանություններ