Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Քրիստինա Սիմոնը 3 մլն դոլար է փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

Քրիստինա Սիմոնը 3 մլն դոլար է փոխանցել «Հայաստան» հիմնադրամին
05.10.2020 | 13:02

«Manoogian Simone Foundation» հիմնադրամի նախագահ Քրիստինա Սիմոնը 3 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Ֆեյսբուքում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:


«Գումարը նվիրաբերվել է հաջակցություն համահայկական դրամահավաքի»,- գրել է Արշամյանը և հավելել, որ համահայկական շարժումը շարունակվում է: Արշամյանը շնորհակալություն է հայտնել Քրիստինա Սիմոնին: «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք–արշավի շրջանակներում հավաքագրվել է 25 մլն ԱՄՆ դոլար:

Դիտվել է՝ 6364

Մեկնաբանություններ