Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 135967

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 135967
01.12.2020 | 14:18

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 843-ով՝ հասնելով 135967-ի, գրանցվել է մահվան ևս 46 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 1923-ով և հասել 110365-ի, իրականացվել է 2490 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 512617-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 2752-ի: Բուժվում է 22850 մարդ։

Դիտվել է՝ 3854

Մեկնաբանություններ