Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 142928

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 142928
08.12.2020 | 15:49

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 584-ով՝ հասնելով 142928-ի, գրանցվել է մահվան 30 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 1498-ով և հասել 119147-ի, իրականացվել է 2302 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 532527-ի:


Մահերի ընդհանուր թիվը հասավ 2969-ի: Բուժվում է 20812 մարդ։

Դիտվել է՝ 3273

Մեկնաբանություններ