Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են

Ասում են
16.02.2022 | 11:38

Կապիտուլյանտներ, դու´ք եք մեղավոր, որ այս օրի ենք հասել, որ ադրբեջանցիների լեզուն այսքան երկարել է, որ առ այսօր նրանց վայրագությունների նկատմամբ ոչ մի միջազգային դատապարտման գործընթաց չեք նախաձեռնել:

Մեր դատախազությունը չի՞ ցանկանում արդյոք նման մի հետախուզում հայտարարել ու ձերբակալման հարց դնել 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական խաղաղ բնակավայրերը ռմբակոծող ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ: Ադրբեջանցիներին պետք է ասել` ղալաթ եք անում: Կապիտուլյանտ իշխանություն ունենալը կամ նրանց ենթարկվող Արցախի նախագահ ունենալը դեռ չի նշանակում, որ ինչ կամենաք, այնպես էլ կանեք: Հայ ժողովուրդը դեռ չի մեռել:

Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 32076

Մեկնաբանություններ