Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են

Ասում են
11.04.2022 | 07:27

Ո՞րն է բրյուսելյան, արևմտյան շրջանակների հետաքրքրվածությունը։ Մի կողմից, սա փորձ է՝ ապացուցելու, որ նրանք գոյություն ունեն, մյուս կողմից՝ զարգացնելու իրավիճակը և ստուգելու, թե ինչ հնարավորություններ կան, քանի որ նրանց՝ ո՛չ Բրյուսելին, ո՛չ Արևմուտքին, գլոբալ առումով չեն հետաքրքրում ո՛չ արցախյան, ո՛չ հայ-ադրբեջանական հարցերը։ Նրանց հետաքրքրում է, թե ինչ իրավիճակ կարելի է այստեղ ստեղծել՝ ստիպելու Ռուսաստանին լքել տարածաշրջանը:


Արգիշտի Կիվիրյան

Դիտվել է՝ 40645

Մեկնաբանություններ