Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ինչո՞վ են զբաղվում Telcell-ն ու Երևանի Մետրոպոլիտեն-ը գիշերային ժամերին

Ինչո՞վ են զբաղվում Telcell-ն ու Երևանի Մետրոպոլիտեն-ը գիշերային ժամերին
22.10.2024 | 06:55

Վերջերս բազմաթիվ դեպքեր եղան, երբ Երևանի մետրոպոլիտենի ԹելՍել-ի տերմինալները քաղաքացիներից ընդունում էին ուղևորափոխադրման գումարը, սակայն ուղևորատոմս չէին տրամադրում: ԹելՍել-ից պարզաբանում էին, որ տերմինալներում թուղթն է վերջացել:

Այսօր վերջապես բացահայտվեց ԹելՍել-ի տերմինալներում թղթի արագ վերջանալու գաղտնիքը:

ՈՒրեմն, մետրոպոլիտենի աշխատակիցները գիշերային ժամերին, օրինակ` 3:06 րոպեին, ԹելՍել-ի տերմինալներից զանգվածաբար ուղևորատոմսեր են գնում, որպեսզի հաջորդ օրվա ընթացքում դրանք վաճառեն: Այդ իսկ պատճառով ԹելՍել-ի տերմինալներում օրվա ընթացքում թուղթը վերջանում է:

Մի կողմից` մետրոպոլիտենն առերևույթ լավ գործ է անում` քաղաքացիներին զերծ է պահում ԹելՍել-ի հետ առնչվելուց:

Մյուս կողմից` անհարմարություններ է ստեղծում նույն ԹելՍել-ի և քաղաքացիների համար:

Ինչու՞ քաղաքացիների համար:

Խնդիրն այն է, որ ուղևորատոմսը գործում է ուղիղ մեկ ամիս: Այսինքն, եթե ուղևորատոմսը գնվել է գիշերը 3:06, ապա դրա գործողության ժամկետը սկսվում է գնման օրը 3:06-ին և լրանում է մեկ ամիս անց 3:06-ին: Սակայն, մետրոպոլիտենն աշխատում է 7:00-ից մինչև 24:00-ն: Այս իմաստով, քաղաքացին կորցնում է մետրոպոլիտենից օգտվելու համար նախատեսված ժամկետի առնվազն 7 ժամ:

Ստացվում է, որ թուղթը վերջանում է, ԹելՍել-ը չի գործում, մետրոպոլիտենի աշխատակիցները գիշերները չեն քնում, քաղաքացիները տուժում են:

Փաստորեն, անհրաժեշտ է կամ ԹելՍել-ին փոխել, կամ` մետրոպոլիտենին:

Կա ևս մեկ տարբերակ, այն է` քաղաքացիներին փոխել:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2962

Մեկնաբանություններ