Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Երախտիք

Երախտիք
30.07.2025 | 21:59
Հուլիսի 31
Տվեք Ինձ ձեր քաջ ու երախտագետ սրտի նվերը:
Մարդը իր մեծությունն ապացուցում է իր այն ընդունակությամբ, երբ կարողանում է ստույգ պատճառներ տեսնել շնորհակալ լինելու:
Երբ կյանքը ծանրանա, և նեղությունները խռնվեն իրար վրա, այդ ժամանակ բացարձակ կերպով փնտրեք շնորհակալ լինելու պատճառներ:
Զոհաբերությունը՝ շնորհակալության ընծան, իրոք, անուշահոտ խունկի բուրմունք է, որ Ինձ է բարձրանում` անգամ բազմազբաղ օրվա միջոցին:
Ամեն կացության դեպքում պետք է փնտրել բաներ, գտնել և շնորհակալ լինել. այնուհետև փնտրելու կամ ճիգ թափելու կարիք այլևս չի լինի, ուրախության ու երախտիքի բերկրանքը ինքնաբերաբար կգա ու կլցվի ձեր սիրող սիրտը:
Դիտվել է՝ 2296

Մեկնաբանություններ