ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Գերմանիա, և այն էլ այս փուլում, ասիմետրիկ քաղաքականության բավականին հետաքրքիր դրսևորում էր մի շարք առումներով։
Մի քանի օր առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վանաձորում բացահայտել է տնտեսության կառուցվածքի նոր տեսլականը։ Ճիշտ է, այն ծրագրային ձևով դեռ չի ներկայացվել, սակայն նա ասել է, որ նոր բացվող արտադրական ճյուղերը փոխելու են Հայաստանի տնտեսության կառուցվածքը՝ այն դարձնելով արդյունաբերական։
Վերջին 4-5 օրերին ժողովրդի սիրտը ահ է պատել՝ խոսում են ջրի սակագնի բարձրացման մասին։ Ըստ լուրերի՝ 1 խորանարդ մետր խմելու ջրի սակագինը դառնալու է 250 դրամ: Որքանո՞վ են այս խոսակցությունները իրատեսական։ Այս և գազի ու էլեկտրաէներգիայի սակագների շուրջ զրուցեցինք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ ՄԻՔԱՅԵԼ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ հետ։
Ալավերդու բնակիչների սոցիալական վիճակը գնալով վատանում է: Պղնձաձուլական գործարանում աշխատում են 2/3-ով և դեռ չգիտեն էլ՝ կվերադառնա՞ն նախկին ռեժիմին, թե՞ ոչ: Ձուլարանի աշխատակիցները դժգոհում են ֆինանսական վիճակից, աշխատավարձերը կրճատվել են, ստացածները մի բան չի, վաղվա օրն էլ անհայտ է:
«Մենք չենք ասում, որ հանքարդյունաբերություն Հայաստանում չպետք է լինի, այլ ասում ենք, որ այն պետք է իրականացվի միջազգային ամենաբարձր ստանդարտներով, և հետևողական քայլեր պետք է ձեռնարկվեն այդպիսի ստանդարտներ հաստատելու համար»:
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այս օրերին ակտիվ քննարկում են ՊԵԿ-ի կողմից շրջանառության մեջ դրված «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի, ՀԿ-ների բյուջետային ծախսերը, ֆինանսական ելումուտը պետք է առավել թափանցիկ լինեն:
Երրորդ սերնդի թղթադրամները տեղական արժութային շուկայում կներդրվեն աստիճանաբար։ 1000 դրամի վրա պատկերված է Պարույր Սևակը, 5000-ի վրա՝ Վիլյամ Սարոյանը, 10 հազար դրամին՝ Կոմիտասի նկարն է, 20 հազարին՝ Հովհաննես Այվազովսկու, և 50 հազար դրամի վրա՝ Գրիգոր Լուսավորիչն է:
ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը մտահոգություն է հայտնում, որ ՀՀ–ում տնտեսական աճի տեմպը շարունակում է նվազել։ Բագրատյանը գտնում է, որ մինչև տարվա վերջ այն նվազելու է, իսկ 2019-ի առաջին կեսին հնարավոր է բացարձակ անկում։
Այս մասին Հրանտ Բագրատյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։
Արտագնա աշխատանքի մեկնած մեր քաղաքացիների փողերը ոչ թե տանտիկինները, այլ նախ և առաջ պետությունը կհաշվի՝ նախապես վերցնելով ուղարկված գումարի որոշակի տոկոսը:
Նոյեմբերի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերականգնեց Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, որ կասեցվել էին Գործողությունների համապարփակ ծրագրի ստորագրումից հետո 2015-ին, որից ԱՄՆ-ը դուրս եկավ 2018-ի մայիսին:
Պակիստանը առնվազն 30 տարի թշնամական դիրքորոշում ունի Հայաստանի նկատմամբ, իսկ Հայաստանի բարեկամ Հնդկաստանի հետ Պակիստանը հիմա էլ պատերազմական վիճակում է։
Հնդկաստանը հստակ արտահայտված բացասական վերաբերմունք ունի Հայաստանի թշնամի Ադրբեջանի նկատմամբ, նաև զենք է մատակարարում հայկական բանակին...