ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

«Երևանը նաև իմ քաղաքն է»

«Երևանը նաև իմ քաղաքն է»
11.10.2012 | 17:55

«Էրեբունի-Երևան» տոնին ընդառաջ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը նախաձեռնում է «Երևանը նաև իմ քաղաքն է» խորագրով միջոցառում, որը կմեկնարկի հոկտեմբերի 12-ի ժամը 12-ին: Այան նվիրված է մայրաքաղաքի մատչելիության խնդրին, նպատակ ունի քաղաքապետարանի ուշադրությունը հրավիրելու հաշմանդամություն ունեցող անձանց համար անխոչընդոտ միջավայրի ստեղծմանը:

Կազմակերպիչների տեղեկացմամբ` միջոցառումը կմեկնարկի խաղաղ երթով, որին կմասնակցեն հաշմանդամություն ունեցող երիտասարդներ և երեխաներ, նրանց ընտանիքնեի անդամներ և ընկերներ: Այն սկիզբ կառնի Հանրապետության հրապարակից, որտեղից երթի մասնակիցները կշարժվեն Երևանի քաղաքապետարան` Տարոն Մարգարյանին հանձնելու նամակ-ուղերձը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4619

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ