Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Չին արձակագիրների պատմվածքների անթոլոգիան

Չին արձակագիրների պատմվածքների անթոլոգիան
07.06.2019 | 01:29

«Ոգի-Նաիրի» հրատարակչությունը (Ստեփանակերտ) լույս է ընծայել «Աղի ձայնը» անթոլոգիան, ուր ներկայացված են անցյալ դարի 80-ական թվականներին ծնված չին տասնվեց արձակագիրների պատմվածքները:

Ինչպես նշվում է գրքի անոտացիայում, նրանց գործերը մեծ մասամբ հիմնված են սեփական կենսափորձի վրա, և դրանցում հաճախ առկա են, այսպես կոչված, «օրագրային գրականություն», ֆանտասմագորիայի տարրերը. «Երիտասարդ արձակագիրներն արծարծում են սոցիալական ու կենցաղային, բարոյական բնույթի, կին-տղամարդ, հայրեր-որդիներ, գրող-իրականություն-գրականություն, մարդիկ-պետություններ հարաբերություններին առնչվող և իրենց սերնդին հուզող տարաբնույթ այլ հարցեր: Հետութսունական թվականների գրականությանը հատուկ է նաև պատմական նիհիլիզմի, պատմական բեռից ազատ և նպատակազուրկ լինելու շեշտված միտումը»:


Գիրքը անգլերենից թարգմանել է Խորեն Գասպարյանը: Հրատարակությունն իրականացվել է «Օտար լեզուների ուսուցման և հետազոտությունների հրատարակչության» (Պեկին, Չինաստան) աջակցությամբ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2875

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ