03.05.2023|
														22:19
																							
																							Գյումրու  թիվ 32 դպրոցի  տնօրենի գործունեության վերաբերյալ  կուտակած հետաքննական  նյութերը   հարկադրեցին խորացնել Շիրակի մարզի  և Գյումրու   դպրոցական  համակարգի վիճակի ուսումնասիրությունները:  Շրջանառվող  լուրերը, Գյումրու օդում   պտտվող  խոսակցությունները  դպրոցներում  տեղի ունեցողի վերաբերյալ  պարտադրեցին  խորամուխ լինել կրթական  համակարգի, Շիրակի մարզպետարանի, մարզպետների, որոշ դպրոցների տնօրենների անպատժելի գործունեության մեջ: Արդյունքում  պարզվեց, որ« օրինակ, Շիրակի մարզի   Բյուրակն գյուղի  դպրոցի   75 աշակերտից  43-ն   ընդգրկված  է  համընդհանուր ներառական կրթության ծրագրում: Այդ զարհուրելի  փաստի  վերաբերյալ  անգամ   քրեական վարույթ է հարուցվել  2018  թվականին, սակայն այդ քրեական գործից ծպտուն չկա: Ավելին,  այդ նույն դպրոցի տնօրենը հաջողացրել է  2019 թվականին վերընտրվել: Մամուլի  հրապարակման հղումը՝ կից:  https://www.24news.am/news/62920  «Ներառական օպերացիա կամ ներառական կրթությունը՝ շահավետ բիզնես»: