Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Բորիս Բերեզովսկու փոքրիկ վրեժը

Բորիս Բերեզովսկու փոքրիկ վրեժը
28.03.2013 | 18:14

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը` Ռոման Աբրամովիչը մեկ օրում կորցրել է 132 միլիոն դոլար: Այդ գինն ունեցան ԱՄՆ-ում նրա ձերբակալությանը վերաբերող լուրերը, որ անմիջապես գցեցին Աբրամովիչի արժեթղթերի գինը: Նշանակություն չունեցավ, որ Աբրամովիչի ներկայացուցիչները արագորեն հերքեցին ձերբակալության լուրը: Աբրամովիչի ձերբակակության մասին առաջինը հաղորդել է Բորիս Բերեզովսկու անվտանգության ծառայության աշխատակից Սերգեյ Սոկոլովը: «Ինձ զանգահարեցին և ասացին, որ ԱՄՆ-ում այսօր Ռոմային «ընդունելու են»` ասել է Սոկոլովը` հղում անելով բրիտանական հետախուզության իր աղբյուրներին: Հետագայում պարզվեց, որ ձերբակալության լուրը մեծ չափազանցություն էր, թեպետ ԿԸՀ-ն իսկապես հարցաքննել էր Աբրամովիչին 2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընդունող երկրի ընտրության առնչությամբ: Ամերիկացի քննիչներին հետաքրքրել էր, թե ինչպես Ռուսաստանին հաջողվեց դառնալ առաջնությունը կազմակերպող երկիր: Այլ աղբյուրներ հաղորդում են, որ Աբրամովիչի հարցաքննությունը կապված է եղել Բորիս Բերեզովսկու մահվան հետ:

Դիտվել է՝ 2266

Մեկնաբանություններ