Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Երկրորդ նախագահի կրկնակի ներկայությունը

Երկրորդ նախագահի կրկնակի ներկայությունը
08.04.2013 | 23:07

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես տեղեկացրել է նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, մասնակցելու է Սերժ Սարգսյանի երդմնակալությանը: Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակը տեղեկացրել է, որ նա Հայաստանում չէ և չի մասնակցելու նախագահի պաշտոնակալությանը: Գագիկ Ծառուկյանը ուշագրավ սովորություն ունի` Հայաստանում չլինելու, իսկ գուցե Ռոբերտ Քոչարյանը նաև ԲՀԿ-ն է ներկայացնում:

Դիտվել է՝ 1739

Մեկնաբանություններ