ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Սմբատ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ. Ես լրագրող եմ, բայց ոստիկան էլ եմ, հոգևորական էլ

Սմբատ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ. Ես լրագրող եմ, բայց ոստիկան էլ եմ, հոգևորական էլ
26.04.2013 | 23:09

Երբ մտնում եմ եկեղեցի ու շփվում եմ հասակակից սարկավագների հետ, հիշում եմ մանկությանս տարիները, մի տեսակ տխրում եմ, բարի նախանձով եմ լցվում, լրիվ ուրիշ մարդ եմ դառնում։
Փոքր ժամանակ երեք բան էի ուզում դառնալ, այսինքն դրանցից մեկը՝ ոստիկան, լրագրող և հոգևորական։ Ընտրեցի երկրորդը, ինչի համար չեմ զղջում հիմա և հաստատ չեմ զղջա ապագայում, բայց միևնույն է՝ հոգևորականի, հոգևոր սպասավորի կերպարը, մարդու, ով ապրում է հոգևոր կյանքով ու քիչ թե շատ հեռու է աշխարհիկ կյանքից, ինձ միշտ գրավել է, միշտ հետաքրքրվել եմ, ինձ էլ պատկերացրել նույն այդ կարգավիճակում, չնայած, ոստիկանն էլ մինչ այսօր ինձ հետաքրքրում է։

Հ.Գ. Դրա համար ընտրել եմ լրագրողի մասնագիտոությունը: Մարդ, ով մի քիչ «դիլետանտ» է ամեն ինչի մեջ: Դուրս է գալիս՝ ես ոստիկան էլ եմ, հոգևորական էլ, ու մնացած բոլոր քիչ թե շատ ինձ հետաքրքրող մասնագիտություններն էլ ինձ հարազատ են, բացի բժշկությունից, որը երբեք չեմ հասկացել ու չեմ սիրել, չգիտես ինչու։ Հիշում եմ նաև, թե ծնողներս ոնց էին ինձ համոզում, որ ոստիկան կամ սպա դառնամ, բայց ես անդրդվել էի, որքան էլ ինձ համապատասխան լինեին այդ մասնագիտությունները։ Երևի երջանիկ եմ, որ շրջապատումս ունեմ և՛ ոստիկան ընկերներ, և՛ հոգևորականներ ու այլ մասնագիտության տեր մարդիկ, որոնց հետ շփումներում էլ փորձում եմ բացը լրացնել, որքանով որ ստացվում է:

Դիտվել է՝ 8777

Մեկնաբանություններ