«Օֆշորային» հայտնի իրադարձություններից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին խոսակցությունները վերստին թափ են հավաքել: Անձամբ ՀՀԿ-ականները կտրուկ հերքում են հրաժարականի մասին լուրերը: Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը դեռևս նման մտադրություն չունի, չնայած այն հանգամանքին, որ անձամբ դեռ չի խոսել այս մասին:
ՀՀԿ-ական մեր աղբյուրի պնդմամբ, վարչապետին ժամանակ և առաջադրանք է տրված, որը բարեհաջող «գլուխ» բերելու դեպքում, Տիգրան Սարգսյանը կշարունակի ևս հինգ տարի գործադիրի ղեկավար մնալ: Նույն աղբյուրի փոխանցմամբ, ժամանակը լրանում է աշնան վերջին, որը պայմանավորված է նաև ազատ առևտրի գոտու ԵՄ համաձայնագրի ստորագրմամբ: Իսկ այս պայմանագիրը հնարավոր է ստորագրվի նոյեմբերին, որի արդյունքներով է նաև պայմանավորված վարչապետի մնալ-չմնալու հարցը:
Իսկ մինչ այդ «օֆշորային գոտիները» այնքան էլ չեն սպառնում Տիգրան Սարգսյանին:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ