Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

ՎՊ-ն աչքաթող է արել

ՎՊ-ն աչքաթող է արել
04.07.2013 | 13:35

Մինչ կառավարություն-ՎՊ դիմակայությունը շարունակվում է, հողի հետ արևաձագից մայրամուտ կռիվ տվող գյուղացուն ամենևին էլ հետաքրքիր չէ, թե ով է իրականում «լափողն ու թալանողը»: Նա ուզում է իր ոռոգման ջուրը հնարավորինս հասանելի լինի, գյուղամիջյան գոնե գլխավոր ճանապարհը մի օր ասֆալտապատվի ու ընդհանրապես, իր առտնին հոգսերը մի քիչ թեթևացված լինեն: ՎՊ-ն մեկ անգամ չէ, որ Գեղարքունիքի մարզում ստուգումներ է անցկացրել, սակայն, irates.am-ի տեղեկություններով, մարզի Աստղաձոր գյուղը երբեք չի հայտնվել նրա ուշադրության կենտրոնում: Բայց իզուր, արժեր, որ մի անգամ վերահսկիչ «պալատականների» կորտեժը անցներ նաև այս գյուղամիջով: Եթե անգամ կարողանային նորմալ հաղթահարել իրար հաջորդող փոսերն ու թմբերը, գոնե մի ժամով կհասկանային գյուղում ապրողների ամենժամյա նյարդային վիճակը: Իսկ որ մի քիչ էլ «խորանային», կհասկանային, որ տարիներ շարունակ գյուղն այսպիսի անմխիթար վիճակում է, ու դրամաշնորհներն առաջին հերթին պիտի ուղղվեն հենց այս խնդրի լուծմանը: Իրար հաջորդող գյուղապետերը, ժառանգելով ոչ միայն այս, այլև բազմաթիվ խնդիրների կծիկը, մատը մատին չեն տալիս՝ գյուղի գոնե կենտրոնական ճանապարհը կարգի բերելու համար: Նույնիսկ ամենաարհեստավարժ վարորդը, եթե կարողանա «չմոլորվել» այդ փոսերում, անընդհատ թափահարումներից կա՛մ մեքենան «ինքնակամ» կընդվզի այդ փորձությունների դեմ, կա՛մ վարորդի նյարդերն այլևս չեն դիմանա: Ամենասարսափելին գիշերային ժամերին այս փորձությանը ենթարկվելն է: Լուսավորությունից զուրկ այս ճանապարհը իսկական գլխացավանք է յուրաքանչյուր վարորդի և հետիոտնի համար:
Մենք դեռ չենք անդրադառնում տարիներ շարունակ լուծումների կարիք ունեցող գյուղի բազմաթիվ խնդիրներին, սակայն փաստ է, որ դրանց արդյունքում ոչ միայն գյուղի տղամարդկանց կեսից ավելին արտագնա աշխատանքի են, այլև շատերն արդեն ընտանիքներով են ընդմիշտ հեռանում: Գյուղերը դատարկվում են, իսկ վերևներում կյանքի ու մահու կռիվ են տալիս՝ «լափածները» կոծկելու համար:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1249

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ