Չնայած վերջերս Գյումրին ճանաչվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, տեղի երիտասարդների պնդմամբ, նրանցից շատերը չգիտեն այս մասին: Նրանք նաև դժգոհում են, որ միջոցառումներ ցանկը ևս ներկայացված չէ, տեղյակ չեն ինչ հյուրեր են այցելելու իրենց քաղաք: Այլ խոսքով, տեղեկատվության պակաս կա, ինչը ակտիվ, ժամանցասեր երիտասարդներին խիստ անհանգստացնում է: Ի դեպ, պետբյուջեից 80 մլն դրամ է տրվել միջոցառումները կազմակերպելու և անցկացնելու համար: Սակայն գյումրեցիները դժգոհում են, թե պարզ չէ, ինչի համար է այդքան գումար տրամադրվել, եթե ամենածախսատարը բեմն է, բայց այն անվճար տրամադրել է ՙՀայռուսգազարդը՚, երգիչ, երգչուհիների ՙաշխատավարձն՚ էլ դժվար թե այդքան կազմի:
Հավելենք, որ Գյումրու քաղաքապետարանն էլ իր կողմից այդ գումարին ավելացրել է 17 մլն դրամ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ