ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

ՈՒմ է նախընտրում Սերժ Սարգսյանը

ՈՒմ է նախընտրում Սերժ Սարգսյանը
06.12.2013 | 01:09

Վլադիմիր Պուտինի այցը նաև ՀՀԿ-ում խնդիրներ ստեղծեց: Մեր հավաստի տեղեկություններով, ԱԺ ՀՀԿ խմբակցության «իրական» հանրապետականները նեղսրտած են: «Հին գվարդիան» արդարացիորեն դժգոհում է, թե ինչու է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն իրենց անտեսում, այն դեպքում, երբ ՀՀԿ-ի ծանր «բեռը» իրենք են իրենց ուսերին տանում:
Խնդիրն այն է, որ Պուտինի հետ ճաշկերույթին ՀՀԿ խմբակցությունից ներկա են եղել ամենևին էլ ոչ ՀՀԿ-ականներ: Դրան մասնակցել են Պուտինին գիրք նվիրած Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը, Սերժ Սարգսյանին ոչ վաղ անցյալում սեփական թերթով «ցեխը մտցնող-հանող» ոմն պատգամավոր: «Երբ պետք է մարդկանց բողոքի դեմ դուրս գալ, ՀՀԿ-ի «պատիվը» փրկել, մեզ են «դեմ» տալիս, երբ Պուտինի հետ հանդիպելու հարց կա, իրե՞նք են գնում: Ով անի, ով գնա սանատորիա»,- անկեղծացան ՀՀԿ-ականները:
Կարծում ենք` այս իրողությունը ՀՀԿ-ին պետք է անհանգստացներ դեռ այն ժամանակ, երբ խորհրդարանական ընտրությունների ՀՀԿ-ական ցուցակում հենց հիշյալ անձինք տեղ գրավեցին: ՈՒշացած է դժգոհությունը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1863

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ