ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Կամովին քաղաքական դիակ դարձան»

«Կամովին քաղաքական դիակ դարձան»
18.12.2013 | 16:30

ՍԴՀԿ-ի շուրջ զարգացումները շարունակվում են: Այս անգամ արդեն որակումների տեսքով: Օրերս ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը կուսակցության նախկին ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին «քաղաքական դիակ» էր անվանել: «Հակադարձելու որևէ հնարավորություն չունեն ու ստիպված «աբստրակտ» հայտարարություններ են անում»,- irates.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը` հավելելով, որ անգամ մի փոքր օբյեկտիվություն եթե ունենային, տասը տարուց ավելի ակտիվ քաղաքականության մեջ եղած մարդուն նման որակում չէին տա:

«ՈՒղղակի ծիծաղելի է: Քաղաքական դիակի մասին խոսում են մարդիկ, ովքեր երիտասարդ տարիքում կամովին քաղաքական դիակ դարձան` ոչնչացնելով ամեն կարգի քաղաքական հեռանկար,-շեշտեց պատգամավորը` հավելելով, որ այսուհետ նրանց ոչ մի գնահատականի չի արձագանքելու,-սովորաբար արձագանքում են այն մարդկանց, ովքեր քաղաքական կշիռ են ներկայացնում»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1179

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ