Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Ով է շատ ծախսում Ամանորին

Ով է շատ ծախսում Ամանորին
30.12.2013 | 14:27

Եթե սեղանին նույնիսկ կոկորդիլոս չդնես ու չընկնես ավելորդությունների «գիրկը», հայաստանյան պայմաններում շարքային քաղաքացիների զգալի հատվածը չի կարող իր մեկ ամսվա աշխատավարձով տոնել Ամանորը: Էլ չենք խոսում թոշակով ու նվազագույն աշխատավարձով աշխատող մարդկանց մասին: Սակայն սա իրականության հետ չի համադրվում, երբ տեսնում ես հանրությանն առավել հայտնի սուպերմարկետներում մարդկանց թիվն ու առևտրի ծավալները:

Իրականությունն այն է, որ մարդիկ ողջ տարվա ընթացքում աշխատում են «վերացնել» ամանորյա «հետքերը»` վարկերի ու պարտքերի տեսքով: Այսուհանդերձ, փոքր հարցախույզից պարզ դարձավ, որ միջին վիճակագրական հայն ամենաքիչը 150-200 հազար դրամ է տրամադրում գնումներին:

Այս ֆոնին հետաքրքիր է դիտարկել՝ մեր ռազմավարական, «մաքսային» գործընկեր Ռուսաստանում ինչ է կատարվում: Այստեղ միջին վիճակագրական ռուսաստանցին պատրաստ է տասնվեց հազար ռուբլի ծախսել տոները նշելու համար: Գումարի կեսը տրամադրվում է նվերներին, մյուս մասը` սննդին, զարդարանքներին, բացիկներին և հագուստին: Հարցումները ցույց են տվել, որ կանայք որպես նվեր ամենաշատը ցանկացել են ճամփորդություն, ոսկուց զարդեր, ավելի քիչ` տնային սարքավորումներ և գումար: Իսկ տղամարդիկ ամենից շատ գերադասել են սարքավորումներ, տեխնիկա: Որպես սեղանի կարևոր բաղադրիչ կարևորվում են, բնականաբար, ալկոհոլը, խավիարը, «օլիվիեն», ինչպես նաև՝ որոշ խորտիկներ:

Եվրոպացիների համեմատ՝ ռուսները ծախսերի առումով միջին տեղն են զբաղեցնում: Այս համեմատության մեջ Հայաստանը հաստատ առաջին տասնյակում կարելի է տեղավորել, պարզապես մեզանում ավելի շատ ու հիմնականը գումարը տրվում է «ուտուշ-խմուշի» համար: Իսկ նվերների առումով լավ ենք «պրծել». մի «բոմբոներկան» տասը տուն ՙման գալուց՚ հետո կրկին հայտնվում է նույն տանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 994

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ