Հայաստանի գանձերը չեն վաճառվի, համենայն դեպս առաջիկայում: Այսօր գործադիրը որոշեց, որ Հայաստանի գանձարանում առկա թանկարժեք մետաղները և քարերն աճուրդի չեն դրվելու:
Ի դեպ, այս մասին մամուլն այսօր հակառակն էր փաստել: Ֆինանսների նախարարը հերքեց այդ տեղեկությունը և նշեց, որ պահուստից ոչ մի «գանձ» վաճառքի չի դրվի: Լավ պրծանք, թե չէ հերթական խայտառակ որոշումը կընդունվեր:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ