ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Ինչպե՞ս կարելի է այդքան քառակուսի մտածել»

«Ինչպե՞ս կարելի է այդքան  քառակուսի մտածել»
03.02.2014 | 23:52

Օրերս մամուլն անդրադարձավ «Գրիբոյեդով» ակումբին, որի անդամ է նաև երգչուհի, ԱԺ պատգամավոր ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ։ Նրանից էլ փորձեցինք պարզել, թե ինչ թեմաներ են քննարկվում այնտեղ։

-Ինչպե՞ս եք գնահատում ակումբի աշխատանքները։
-Շատ լավ։ Երկու տարի է արդեն, որ այն գործում է՝ հանդիպումներ կազմակերպելով ռուս և հայ հայտնի մտավորականների մասնակցությամբ, որոնք ունեն տարբեր գաղափարներ։ Չեմ հասկանում, թե ինչու է անհանգստություն ստեղծվել այս ակումբի շուրջ։
-Ասում էին, որ այն փակ է գործում։
-Ո՞վ է ասել։ Եթե փակ լիներ, ինձ այդ մասին կզգուշացնեին։ Եթե փակ լիներ, իմ մտերիմները, աշխատակիցները ծանոթ չէին լինի դրա աշխատանքներին։
-Քննարկվող թեմաները քաղաքակա՞ն են։
-Ամեն ինչի մասին խոսվում է։ Օրինակ, Կարեն Շահնազարովը, Պրոխանովն են եղել հյուրերը, այլ հայտնի մարդիկ։ ՈՒզում եմ հասկանալ՝ այս արհեստածին խնդիրն ինչի՞ց առաջացավ։ Որովհետև մի հատ լավ տե՞ղ է մնացել, որովհետև կա մի տեղ, որ մտավորականները կարող են խոսել և կիսվել այդ հայտնի մարդկանց հե՞տ, որոնք ոչ միայն հիացած են մեր մտավորականներով, այլև հաճույքով մասնակցում են այդ բանավեճերին։
-Ակումբում բոհեմակա՞ն մթնոլորտ է։
-Չէ, ինչու միայն բոհեմական։ Այնտեղ կան գիտնականներ, դասախոսներ, քաղաքական գործիչներ, տարբեր գաղափարների տեր մարդիկ։ Բայց բոլորը մտավորականներ են։ Ափսոս, յոթ ամիս ես ներկա չեմ եղել այդ հանդիպումներին, քանի որ Մարտակերտում գործեր ունեի։ Ցավում եմ, որ շատ հյուրերի հետ հանդիպմանը ներկա չեմ եղել։ Ամոթ է այս ակումբի աշխատանքների թեման նման բացասական լույսի ներքո ներկայացնելը։
-Ի՞նչ պարբերականությամբ են տեղի ունենում հանդիպումները։
-Ամիսը մեկ անգամ։
-Ի՞նչ են տալիս այդ քննարկումները, քաղաքական ուղղորդումներ չկա՞ն։
-Դուք անընդհատ փորձում եք քաղաքականություն մտցնել այս ամենի մեջ։ Ամեն ինչի մասին էլ խոսվում է։ Մեկն անկեղծորեն մի բան հարցրեց՝ դա սեպտեմբերի 3-ից հետո չի ստեղծվե՞լ։ Ինչպե՞ս կարելի է այդքան քառակուսի մտածել։ Լա՜վ, է՛լի։ Յուրաքանչյուր հավաքից առաջ մեր հյուրը տարբեր մամուլի ակումբներում հանդիպում է լրագրողների հետ։ Չեմ հասկանում, ինչո՞ւ են այսքան կեղծ բաներ տարածում։ Հավանաբար այս հոդվածի առաջին պատվիրատուն ուղղակի երազում է լինել այդ ակումբում, չի ստացվում և ֆիասկո է ապրում։ Հանգստացեք։
-Հայ մտավորականնե՞րն են բանավեճերում «հաղթող» դուրս գալիս, թե՞ ռուսները։
-Հաղթողների կամ չհաղթողների խնդիր չկա։ Պարզապես հարցերի երկակի մոտեցումների մեջ լինում են հայի բացարձակ հաղթանակներ՝ բազմակողմանի զարգացածության, նյութին տիրապետելու, իրավիճակը հասկանալու շնորհիվ։ Այս ամենը հպարտություն է առաջացնում։ Մի՛ փչացրեք։ Իսկապես ունենք այնպիսի մտավորականներ, գիտնականներ, այո, քաղաքական գործիչներ էլ, որոնք աշխատանքային իրավիճակներից դուրս փայլուն մտավորականներ են։ Հանգիստ թողեք։ Թողեք այս ակումբը կյանք ունենա։

Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2089

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ