ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Հովիկ Աբրահամյանը իրավական խորհրդատվության կարիք ուներ

Հովիկ Աբրահամյանը իրավական խորհրդատվության կարիք ուներ
04.02.2014 | 16:21

Ազգային ժողովի այս նստաշրջանի սկզբում մի քանի ուշագրավ «նորամուծություններ» եղան: Նախ՝ խորհրդարանում ավելացավ տեսախցիկների թիվը, հետո էլ այսօր պարզվեց, որ պատգամավորների օգնականները չեն կարող շենք մուտք գործել, քանի որ նրանց անցագրերի վրա աշխատակազմի նախկին ղեկավարի ստորագրությունն է: Իրավիճակը, բարեբախտաբար, շտկվեց և ամեն ինչ որակվեց իբր չիմացություն:

Ավելին, այսօր շատ խառն էր ԱԺ ղեկավարը ու պարբերաբար իրավաբան պատգամավորների հետ դահլիճում զրույցի էր բռնվում: Թե իրավական ինչ խնդիր էր փորձում պարզել ԱԺ խոսնակը, պարզ չեղավ: Սկզբում նրան իրավական խորհրդատվություն տվեց Դավիթ Հարությունյանը, հետո Կորյուն Նահապետյանը: Երևում է, Հովիկ Աբրահամյանը ԱԺ-ում իրավական խնդիրներին ուզում է «խելքին մոտ» լուծումներ տալ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1794

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ