Այսօր կառավարությունից ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը գումար խնդրեց, որպեսզի լուծեն Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆինասնական խնդիրները:
Հիշեցնենք, որ ռեկտոր Արմեն Մազմանյանի մահից հետո մամուլը գրեց, որ ինստիտուտը բավականին շատ պարտքեր ունի: Միաժամանակ նախարարն առաջարկեց վերանայել արվեստի և մշակույթի ոլորտների բարձրագույն կրթության ֆինանսավորման չափորոշիչները:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ